Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորը բավարարված է ընդունելության քննությունների արդյունքներից
17.07.2012,
15:40
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը հայտարարեց, որ ընդհանուր առմամբ բավարարված է ընդունելության քննությունների արդյունքներից։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը հայտարարեց, որ ընդհանուր առմամբ բավարարված է ընդունելության քննությունների արդյունքներից։
«Նախորդ տարի մենք բարձրացրել ենք ընդունելության քննությունների նշաձողը, և արդյունքում բազմաթիվ դիմորդների չհաջողվեց մեզ մոտ ընդունվել»,- նշեց նա։
Ռեկտորի խոսքով՝ խիստ մոտեցումը ստիպեց բազմաթիվ դիմորդների ավելի լավ նախապատրաստվել 2012 թվականների քննությունների, իսկ համալսարանի ղեկավարությանը՝ խուսափել բուհում պատահական մարդկանց հայտնվելուց։
Արդյունքում, ինչպես հայտնեց ռեկտորը, բուհի վճարովի բաժիններ 2012 թվականին ընդունվել է 122 դիմորդ, իսկ անվճար՝ 64։
Մազմանյանը միաժամանակ նշեց, որ ամենամեծ թվով հայտեր են եղել դերասանական և ռեժիսորական բաժիններ, իսկ նվազագույնը՝ թատերագիտության և կինոգիտության բաժիններ։ Այդ բաժինների պակաս տեղերի առկայության պատճառով 13 վճարովի տեղեր մնում են թափուր։
«Թատերագիտության բաժինը մեր բուհի ամենախնդրահարույցներից մեկն է, քանի որ այնտեղ ընդունվել ցանկացողների թիվը փոքր է։ Այս տարի հինգ տեղերից զբաղված է միայն երեքը»,- ասաց նա։
Կրթության և գիտության նախարարության տվյալներով՝ ՄՊՔ արդյունքներով, հանրապետության տարբեր բուհեր է ընդունվել 12 հազար մարդ։ Միաժամանակ, 10470 դիմորդ ընդունվել է վճարովի բաժիններ, իսկ 16387-ը՝ անվճար։
Հայաստանի կառավարության կողմից տրամադրած պահուստային տեղերի հաշվին առանց ընդունելության քննությունների բուհեր են ընդունվել հանրակրթական առարկաների յոթ հաղթողներ, ինչպես նաև տարբեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների 19 մրցանակակիրներ։
Ընդհանուր առմամբ, այս տարի ՄՊՔ է հանձնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 18105 դիմորդ։ Ավարտական և միասնական քննությունների անցկացման համար հանրապետության բոլոր մարզերում բացվել է 40 քննական կենտրոն, իսկ ԼՂՀ-ում՝ 8 կենտրոն։ -0-