Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Գառնու աստղադիտարանը կգործարկվի մինչև ընթացիկ տարվա ավարտը. ՍՊԱԾ ղեկավար

06.12.2013, 18:51
Գառնու երկրաֆիզիկական աստղադիտարանը կվերագործարկվի ընթացիկ տարվա վերջին, լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Հրաչյա Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գառնու երկրաֆիզիկական աստղադիտարանը կվերագործարկվի ընթացիկ տարվա վերջին, լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Հրաչյա Պետրոսյանը։

«Ցավոք, տասը տարվա աշխատանքից հետո Գառնու աստղադիտարանը երկար տարիներ չէր գործում։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարի առաջարկի, ՀՀ կառավարությունը, ինչպես գիտեք, այն փոխանցեց ԱԻՆ տնօրինությանը, համապատասխանաբար նաև սեյսմիկ ծառայությանը։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի վերազինենք և վերագործարկենք երկրաֆիզիկական աստղադիտարանը»,– ուրբաթ ասուլիսի ընթացքում ասաց Պետրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ տվյալ պահին աստղադիտարանի եռահարկ շենքն ամբողջովին վերանորոգվել է և մինչև տարեվերջ պատրաստ կլինի, որպեսզի սեյսմիկ ծառայության մասնագետները և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները կարողանան այնտեղ աշխատել։  

Ըստ Պետրոսյանի, զուգահեռ աշխատանքներ են իրականացվում թունելախորշում տեղադրված դեֆորմոգրաֆի վերազինման, հին թեքաչափերը նորով փոխարինելու ուղղությամբ։

Պետրոսյանն ավելացրեց նաև, որ աստղադիտարանում տեղադրվել է տարածաշրջանի չորրորդ սերնդի միակ, նորագույն  Այսրիս սեյսմոգրաֆիկ կայանը։ Այն բաղկացած է 55 կայանից և շատ մեծ հնարավորություններ ունի։

«Այդ կայանը մեր հպարտության առարկան է և գտնվում է մեր ամենօրյա հսկողության տակ»,– ասաց Պետրոսյանը` նշելով, որ երրորդ սերնդի նախորդ կայանը մեկ տարի առաջ տեղափոխվել է Վարդենիս և այնտեղ օգտագործվում է մինչ օրս։ –0–