Рейтинг@Mail.ru
USD
383.12
EUR
450.36
RUB
4.6192
GEL
141.63
2025 թ. սեպտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Մոսկվայում կազմակերպվող «ПРОДЭКСПО 2025» միջազգային ցուցահանդեսին

16.01.2025, 10:18
Ցուցահանդեսին նախատեսվում է 2195 մասնակից 40 երկրից
Հայաստանը կներկայանա  միասնական տաղավարով Մոսկվայում կազմակերպվող «ПРОДЭКСПО 2025» միջազգային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/ԱՌՌԿԱ/․ Փետրվարի 3-ից 7-ը Ռուսաստանի Դաշնության  Մոսկվա քաղաքում տեղի կունենա «ПРОДЭКСПО 2025» սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով։

«ПРОДЭКСПО 2025»-ը սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում։

Ցուցահանդեսին նախատեսվում է 2195 մասնակից 40 երկրից։