Հայաստանի ՏՄՊՊՀ–ն 2013թ.–ին տնտեսվարող սուբյեկտներին տուգանել է 132 մլն դրամով
25.12.2013,
15:11
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 2013 թ.–ին տուգանել է տնտեսվարող սուբյեկտներին 132 մլն դրամով, տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 2013 թ.–ին տուգանել է տնտեսվարող սուբյեկտներին 132 մլն դրամով, տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
«2013 թ.–ին հանձնաժողովն ընդունել է 415 որոշումը, որոնցից 144–ը` պատասխանատվության միջոցների սահմանմամբ։ 2013թ.–ին, ընդհանուր առմամբ, ՏՄՊՊՀ–ի որոշմամբ, առգրավվել է մոտ 150 մլն դրամ», – չորեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց Շաբոյանը։
Հակամենաշնորհային մարմնի կողմից ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն` 2012 թ.–ին ՏՄՊՊՀ–ն տուգանել է տնտեսվարող սուբյեկտներին մոտ 244 մլն դրամով, ինչը 34 տոկոսով պակաս է 2011 թ.–ի ցուցանիշից։
Նրա խոսքով` 2013 թ.–ի ընթացքում ՏՄՊՀՀ–ն պետական գնումների ոլորտում համատեղ համաձայնեցված հակամրցակցային քաղաքականության իրականացման մի շարք դեպքեր է բացահայտել։
«Տուգանվել է 8 ընկերություն, որոնցից երեքը` «Երեքնուկը», «Ամարաս Յուսը» և «Սեար Գրուպը» տուգանվել են համատեղ համաձայնեցված հակամրցակցային քաղաքականություն իրականացնելու համար մանկատների, ծերանոցների, գիշերօթիկ դպրոցների համար պետական գնումների ոլորտում, նրանք ընդհանուր առմամբ տուգանվել են 45 մլն դրամով», – տեղեկացրեց նա։
Շաբոյանը նշեց, որ այս ընկերություններում հանձնաժողովի կողմից անցկացված համապատասխան ուսումնասիրության տվյալները կներկայացվեն Ֆինանսների նախարարությանը, ինչից հետո, ըստ օրենսդրության, վերը նշված ընկերությունները մեկ տարով կզրկվեն պետական գնումների գործընթացում մասնակցելու իրավունքից։
ՏՄՊՊՀ ղեկավարը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի այս երեք ընկերությունները տուգանվել են հանձնաժողովի կողմից մանկապարտեզներ սերուցքային կարագի փոխարեն սփրեդ (բուսասերուցքային խառնուրդ) մատակարարելու համար։
Նա ընդգծեց, որ 2013թ.–ին ՏՄՊՊՀ–ն բացահայտել է նաև գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր դեղորայքի, տրանսպորտի ներկրման, ֆիքսված հեռախոսակապի, միջտարածաշրջանային ուղևորափոխադրումների շուկայում և այլն (1 դոլարը` 405,28 դրամ)։–0–