Рейтинг@Mail.ru
USD
363.85
EUR
422.87
RUB
4.2067
GEL
139.19
2026 թ. սեպտեմբերի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+28

ՀՀ կառավարությունը «Աստրա Կրիստալս» ընկերության համար հետաձգել է ԱԱՀ գումարների վճարման ժամկետը

22.06.2012, 16:21
ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգել է «Աստրա Կրիստալս» ընկերության համար ԱԱՀ գումարների վճարման ժամկետը: Ընկերությունը մտադիր է 4,2 մլրդ դրամ արժողությամբ ժամանակակից սարքավորում ներկրել Հայաստան:
ՀՀ կառավարությունը «Աստրա Կրիստալս» ընկերության համար հետաձգել է ԱԱՀ գումարների վճարման ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգել է «Աստրա Կրիստալս» ընկերության համար ԱԱՀ գումարների վճարման ժամկետը: Ընկերությունը մտադիր է 4,2 մլրդ դրամ արժողությամբ ժամանակակից սարքավորում ներկրել Հայաստան:

Ինչպես ուրբաթ կայացած նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, 2001 թվականին հիմնված ընկերությունը բյուրեղներ է աճեցնում ու վերամշակում, և տեխնիկական շափյուղայի տեղական արտադրություն է ձեռնարկել: Ծրագրի շրջանակում 20 նոր աշխատատեղ կստեղծվի:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ ընկերությունը ժամանակակից իտալական սարքավորում է բերում:
«Սատարելով ընկերությանը՝ մենք աջակցում ենք բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ու արդյունաբերական քաղաքականության իրականացմանը»,- ասաց կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ ընկերությունը ներկրման լավ ծավալներ կապահովի:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Աստրա Կրիստալս» ՓԲԸ-ի կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը հետաձգվել է մինչև երեք տարի ժամկետով:--0-