Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

ՄՄ–ին անդամակցելը խթան կդառնա Հայաստանի տնտեսության մեջ մրցակցության ակտիվացման համար. ՏՄՊՊՀ

04.02.2014, 18:36
Մաքսային միությանն անդամակցելը կդառնա խթան Հայաստանի տնտեսության մեջ մրցակցության ակտիվացման համար, երեքշաբթի խորհրդարանում հայտարարեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
ՄՄ–ին անդամակցելը խթան կդառնա Հայաստանի տնտեսության մեջ մրցակցության ակտիվացման համար. ՏՄՊՊՀ
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանն անդամակցելը կդառնա խթան Հայաստանի տնտեսության մեջ մրցակցության ակտիվացման համար, երեքշաբթի խորհրդարանում հայտարարեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

«170 մլն սպառող ունեցող շուկա դուրս գալը կօգնի լուծել առանցքային խնդիրները և հաղորդակցության հետ կապված բարդությունները Հայաստանի արտադրողների` տեղի ոչ մեծ շուկայի համար», – ասաց Շաբոյանը։

Նրա խոսքով` մասշտաբի էֆեկտի հաշվին հայ արտադրողները կկարողանան ավելացնել արտադրությունը, այն է` նվազեցնել նրա ինքնարժեքը։

Նա նշեց, որ պետական հանձնաժողովը մշակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը ՄՄ Հայաստանի միանալու համատեքստում` միաժամանակ ընդգծելով, որ հանրապետության օրենսդրության մեջ էական փոփոխություններ չեն պահանջվում։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ –0–