Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Նավթի գինը նվազում է` դոլարի ամրապնդման ֆոնին

23.05.2016, 12:31
Նավթի գների նվազմանը նպաստում է ԱՄՆ դոլարի ամրապնդումը համաշխարհային այլ արտարժույթների նկատմամբ։ Այդուհանդերձ, նավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ աճ են գրանցում` մատակարարումների խափանումների շուրջ ստեղծված մտավախության ֆոնին։
Նավթի գինը նվազում է` դոլարի ամրապնդման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Նավթի գների նվազմանը նպաստում է ԱՄՆ դոլարի ամրապնդումը համաշխարհային այլ արտարժույթների նկատմամբ։ Այդուհանդերձ, նավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ աճ են գրանցում` մատակարարումների խափանումների շուրջ ստեղծված մտավախության ֆոնին, հաղորդում է Ֆինմարկետը:

Մայիսի 20-ի առուվաճառքի արդյունքներով, Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 0,09 դոլարով (0,2%) ` մինչև 48,72 դոլար մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI-ի հունիսյան ֆյուչերսը նվազել է 0,41 դոլարով (0,9 տոկոս) և կազմել 47,75 դոլար մեկ բարելի համար: Հուլիսյան ֆյուչերսի արժեքը նվազել է 0,37 դոլարով (0,8%) ` մինչև 48,41 դոլար մեկ բարելի դիմաց:

Այսօր նավթը շարունակում է էժանանալ` Կանադայում նավթի արդյունահանման աշխատանքնքերի վերսկսման մասին նորությունների ֆոնին:

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Երևանի ժամանակով ժամը 8:20-ին նվազել է 0,29 դոլարով (0,4 տոկոսով)` մինչև 48,53 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսի գնանշումը Երևանի ժամանակով ժամը 8:40-ի դրությամբ նվազել է 0,27 դոլարով (0,6 տոկոսով)` մինչև 48,14 դոլար մեկ բարելի համար: -0-