Рейтинг@Mail.ru
USD
367.47
EUR
420.13
RUB
4.8136
GEL
139.33
2026 թ. հուլիսի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանում 2026թ․–ի հունվար–մայիսին աճել է պղնձի, մոլիբդենի և ցինկի խնայութի արտադրությունը

Այսօր, 10:38
Ընդ որում, մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 29,2%-ով՝ հասնելով 7 450,8 տոննայի, իսկ ցինկի խտանյութինը՝ 10,6%-ով՝ մինչև 5 430,0 տոնն
Հայաստանում 2026թ․–ի հունվար–մայիսին աճել է պղնձի, մոլիբդենի և ցինկի խնայութի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիսին, 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ, պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 34,7%-ով՝ հասնելով 139 642,6 տոննայի։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Ընդ որում, մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 29,2%-ով՝ հասնելով 7 450,8 տոննայի, իսկ ցինկի խտանյութինը՝ 10,6%-ով՝ մինչև 5 430,0 տոննա։

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է նաև 598,4 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 52,7%-ով պակաս է 2025 թվականի հունվար-մայիսի ցուցանիշից։