ՏՄՊՊՀ–ն կգնահատի ՀԿԵ–ի ներդրումների արդյունավետությունը
24.03.2015,
20:44
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն կկատարի` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի իրականացրած ներդրումների արդյունավետությունը բացահայտելու համար, երեքշաբթի ՀՀ խորհրդարանում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ներկայացնելով հակամենաշնորհային մարմնի 2014 թ.–ի գործունեության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն կկատարի` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի իրականացրած ներդրումների արդյունավետությունը բացահայտելու համար, երեքշաբթի ՀՀ խորհրդարանում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ներկայացնելով հակամենաշնորհային մարմնի 2014 թ.–ի գործունեության արդյունքները։
«2014 թ.–ին հանձնաժողովի իրականացրած հետազոտությունները պարզեցին, որ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված` 91 մլրդ դրամի չափով ներդրումների ֆոնին ընկերությունն ունի նաև 9,3 մլրդ դրամի չափով կուտակված վնաս։ Ստացվում է, որ ներդրումների աճի հետ զուգահեռ աճում է նաև ընկերության վնասի չափը», – նշեց Շաբոյանը։
Նա հիշեցրեց, որ այս տարվա մարտի 13–ին ՏՄՊՊՀ–ն նախազգուշացրել է ՀԿԵ–ին բացահայտված խախտումների համար։
«Մենաշնորհային դիրքի չարաշահման փաստերը բացահայտելու նպատակով հանձնաժողովն ուսումնասիրել է ՀԿԵ–ի գործունեությունը, որը մենաշնորհային դիրք է զբաղեցնում երկաթուղային փոխադրումների շուկայում։ Հանձնաժողովը պարզել է, որ վերջին երեք տարում ընկերությունն անհիմն բարձրացրել է միջպետական և ներհանրապետական բեռնափոխադրումների սակագները, ինչի կապակցությամբ ՏՄՊՊՀ–ն նպատակահարմարության հարցով հաշվարկներ է կատարել», – ասաց Շաբոյանը։
Կարգավորիչի տվյալներով` 2011թ.–ից ՀԿԵ–ն պարբերաբար բարձրացրել է բեռնափոխադրումների սակագները, որոնք 2011–2014թթ.–ին ավելացել են 5–17 տոկոսով ներհանրապետական փոխադրումների դեպքում և մինչև 17 տոկոսով` միջպետական փոխադրումների դեպքում։
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գների բարձրացումը միշտ չէ, որ համապատասխանել է ընկերության ծախսերին։ Մասնավորապես, 2012թ.–ին, նախորդ տարվա համեմատ, ընկերության ծախսերը (1 տոննա/կմ հաշվարկի դեպքում) ավելացել են 5,4 տոկոսով, իսկ սակագները` 4,8 տոկոսով, 2013թ.–ին ծախսերն ավելացել են 2,5 տոկոսով, իսկ սակագները` 4,3 տոկոսով։ Փաստորեն, եթե 2012թ.–ին բեռնափոխադրումների գներն ավելացել են առնվազն 0,6 տոկոսով, ապա 2013թ.–ին դրանք աճել են 1,8 տոկոսով։
Հանձնաժողովը նաև բացահայտել է օրենսդրության հետ կապված մի շարք խախտումներ, մասնավորապես, պարզվել է, որ 2012թ.–ից ընկերությունը չի համաձայնեցրել և չի հրապարակել ենթակառուցվածքների մասին տեղեկատվությունը, ինչը պարտավոր էր անել` համաձայն օրենսդրության։
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նաև բացահայտվել է, որ ընկերության հասույթի հիմնական մասը (մոտ 95 տոկոս) ձևավորվում է երեք տեսակի ապրանքի` հացահատիկի, նավթամթերքի և հանքաքարի բեռնափոխադրման հաշվին։
Շաբոյանը տեղեկացրեց, որ կուսումնասիրվի նաև գնումների կազմակերպման գործընթացը, քանի որ ՀԿԵ–ն գնման քաղաքականության հարցում ինքնուրույն է որոշում, թե երբ, ինչպես և ինչ գնով պետք է իրականացնի գնումները։
Հաշվի առնելով ընկերության մոտ ձևավորված խոշոր վնասի փաստը` հանձնաժողովը որոշել է նախազգուշացնել ընկերությանն ու պահանջել, որպեսզի ՀԿԵ–ն հետևի մրցակցային օրենսդրությանն ու ձեռնպահ մնա չարաշահումներից։
Բացահայտված խախտումների փաթեթը կփոխանցվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը, քանի որ բացահայտված հիմնական թերությունները կապված են նախարարությանը ենթակա հարցերի հետ։ Հանձնաժողովը նաև պատրաստել է իր առաջարկներ, որոնք վերաբերում են ստեղծված իրավիճակի շտկմանը։ Այդ առաջարկները կտրամադրի շահագրգիռ կողմերին։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով:-0–