Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանն առաջին եռամսյակում արտահանումը դեպի ԵԱՏՄ ավելացրել է գրեթե երեք անգամ. ԵՏՀ

13.09.2023, 17:37
Աճի դրական դինամիկա է գրանցում ապրանքների փոխադարձ առևտուրը։ Առաջին կիսամյակի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալն աճել է 13%-ով
Հայաստանն առաջին եռամսյակում արտահանումը դեպի ԵԱՏՄ ավելացրել է գրեթե երեք անգամ. ԵՏՀ
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Առաջին կիսամյակում Հայաստանը գրեթե եռապատկել է արտահանումը ԵԱՏՄ, հայտարարել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։

Նրա խոսքով, Ղազախստանի արտահանումն աճել է 37%-ով, իսկ Ղրղըզստանից Միության շուկա մատակարարումների ծավալը գրեթե պահպանվել է նախորդ տարվա մակարդակին։

«Աճի դրական դինամիկա է գրանցում ապրանքների փոխադարձ առևտուրը։ Առաջին կիսամյակի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալն աճել է 13%-ով»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Մալկինան նաև նշել է, որ ԵԱՏՄ արտաքին ապրանքաշրջանառության մեջ փոխադարձ ապրանքաշրջանառության մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում 13%-ից հասել է 18%-ի։

Պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Հայաստանում, Ղազախստանում և Ղրղըզստանում այս տարվա առաջին կիսամյակում համախմբված բյուջեի հարկային եկամուտներն աճել են համապատասխանաբար 19%–ով, 25,5%–ով և 26%–ով:

Միաժամանակ Ղազախստանում նվազել են ոչ հարկային եկամուտները, իսկ Ռուսաստանում՝ բյուջեի ընդհանուր եկամուտները։

«Բյուջեի հարկային եկամուտների հիմնական մասնաբաժինը եղել է. Հայաստանում՝ եկամտահարկ և ԱԱՀ, Ղազախստանում և Ռուսաստանում՝ շահութահարկ և ԱԱՀ, Ղրղզըստանում՝ ԱԱՀ»,- պարզաբանել է Մալկինան։

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 3,2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 86,1 տոկոսով։ Միաժամանակ Հայաստանից Միության երկրներ արտահանումը կազմել է շուրջ 1,8 մլրդ դոլար՝ 3 անգամ աճով, իսկ ներմուծումը՝ 1,5 մլրդ դոլար (աճը՝ 26,4%)։-0-