Ստամբուլում մեկնարկել է «3+3» հարթակի երրորդ հանդիպումը. ԱԳՆ խոսնակ
18.10.2024,
12:37
Հանդիպմանը մասնակցում են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ստամբուլում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը։ Այս մասին գրելէ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հանդիպմանը մասնակցում են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը, Վրաստանը մերժել է հանդիպման հրավերը։