Рейтинг@Mail.ru
USD
365.16
EUR
427.31
RUB
4.3711
GEL
139.82
2026 թ. օգոստոսի 22, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի ԼՂՀ–ի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում

03.02.2016, 12:12
ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 4–ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի։
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի ԼՂՀ–ի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 4–ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի` ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դիտարկումը կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) ու Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը (Ռուսաստան):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:-0-