Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
419.81
RUB
4.7315
GEL
139.08
2026 թ. հունիսի 30, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Ղրղզստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

21.12.2018, 21:13
Ղրղզստանի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Ղրղզստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքի վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքներն արտացոլում են ժողովրդի բարձր վստահությունը Ձեր կողմից իրականացվող բարեփոխումների և դրական գործունեության նկատմամբ: Վստահ եմ, որ Ղրղզստանի և Հայաստանի միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, հետագայում ևս կշարունակեն զարգանալ ի շահ երկու ժողովուրդների», - գրել է նա:-0-