Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՀՀ նախագահը ՀՀ ԶՈւ կապի զորքերի վարչության նոր պետ է նշանակել

23.05.2016, 14:17
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համապատասխան հրամանը ստորագրել է երկուշաբթի:
ՀՀ նախագահը ՀՀ ԶՈւ կապի զորքերի վարչության նոր պետ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համապատասխան հրամանը ստորագրել է երկուշաբթի:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26–ին զբաղեցրած պաշտոններից ազատել է Պաշտպանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների։ Նախագահի հրամանագրերով զբաղեցրած պաշտոններից ազատվել են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։ –0–