Рейтинг@Mail.ru
USD
363.89
EUR
423.09
RUB
4.2891
GEL
139.43
2026 թ. սեպտեմբերի 11, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

06.11.2015, 17:32
Նոյեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Երևանում ՌԴ ԱԳ նախարարին կընդունի է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Այցի ընթացքում կայանալու են Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, որոնց հաջորդելու է Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը։–0–