Рейтинг@Mail.ru
USD
367.29
EUR
419
RUB
4.7987
GEL
139.46
2026 թ. հուլիսի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+28

ԱԳՆ. հայկական կողմն առաջարկել է Փաշինյան–Ալիև երկկողմ հանդիպում ունենալ, ադրբեջանական կողմը մերժել է

18.07.2024, 15:43
ԱԳՆ–ից նշում են, որ  հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է
ԱԳՆ. հայկական կողմն առաջարկել է Փաշինյան–Ալիև երկկողմ հանդիպում ունենալ, ադրբեջանական կողմը մերժել է

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊–ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։ 

Գերատեսչությունից նաև նշում են, որ հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: 

«Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը», – նշել են գերատեսչությունից։ 

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե հայկական կողմը հրաժարվել է  հանդիպել Իլհամ Ալիևի հետ Բրիտանիայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում։