Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում ԱՄՆ դեսպանը խորհրդակցություններ և մի շարք հանդիպումներ կանցկացնի Վաշինգտոնում ամերիկացի գործընկերների հետ

16.05.2014, 12:32
Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը մայիսի 17–ին կմեկնի ԱՄՆ, որտեղ մի շարք քաղաքներում հանդիպումներ կանցկացնի հնարավոր գործընկերների հետ, հայտնում է ամերիկյան դեսպանության մամուլի ծառայությունը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանը խորհրդակցություններ և մի շարք հանդիպումներ կանցկացնի Վաշինգտոնում ամերիկացի գործընկերների հետ
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը մայիսի 17–ին կմեկնի ԱՄՆ, որտեղ մի շարք քաղաքներում հանդիպումներ կանցկացնի հնարավոր գործընկերների հետ, հայտնում է ամերիկյան դեսպանության մամուլի ծառայությունը։

Հանդիպումների ընթացքում Հեֆերնն ակնկալում է կարծիքների փոխանակում անցկացնել գիտության, տեխնոլոգիաների, նորարարությունների, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության և մշակութային արժեքների պահպանման հարցերով։

Գործընկերների հետ հանդիպումների շարքի ավարտից հետո դեսպանը խորհրդակցություններ կանցկացնի Վաշինգտոնում։

Հեֆերնը Հայաստան կվերադառնա հունիսի 12–ին։ -0-