Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+15

Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

12.05.2017, 11:53
Մայիսի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1750 կրակոց:

«Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հարավային և հյուսիսային հատվածներում կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (22 արկ) և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր (12 արկ)»,– ասվում է հաղորդագրության մեջ։ 

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: -0-