Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ–ների միջև ԵԽ–ում համագործակցության վերաբերյալ խորհդատվություններ են անցկացվել Երևանում
14.06.2013,
12:36
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև Եվորպային խորհրդում համագործակցության վերաբերյալ խորհդատվություններ են անցկացվել նախօրեին Երևանում, հայտնում է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև Եվորպային խորհրդում համագործակցության վերաբերյալ խորհդատվություններ են անցկացվել նախօրեին Երևանում, հայտնում է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանի և Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սալտանովսկու գլխավորությամբ ընթացող խորհրդակցություններին կողմերն անդրադարձան Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանի արդյունքներին, Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայություններին, Եվրոպայի խորհրդի բարեփոխումների առնչվող հարցերին:
Միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ քննարկումներ կայացան նաև ԵԽ նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում երկու երկրների համագործակցության շուրջ:
Նույն օրը, Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Եվրոպայի Խորհրդում նախագահությունը Հայաստանին է անցել 2013 թվականի մայիսի 16–ին և կտևի մինչև այս տարվա նոյեմբերի 13–ը։ -0-