Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանի նախագահը մեկնաբանել է վարչապետի հրաժարականի մասին տեղեկությունները

06.06.2017, 14:55
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու ոչ մի պատճառ չունի, Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում երեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը մեկնաբանել է վարչապետի հրաժարականի մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու ոչ մի պատճառ չունի, Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում երեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Վերջին օրերին հայկական ԶԼՄ-ները մի քանի անգամ բարձրացրել են ՀՀ վարչապետ Կարեն Կարպետյանի սպասվելիք  հրաժարականի թեման: Ընդ որում, որոշ լրատվամիջոցներ վստահեցնում են, որ վարչապետը երկու անգամ արդեն փորձել է  հրաժարական ներկայացնել, սակայն Սերժ Սարգսյանը դրանք չի ընդունել:   

Երկրի ղեկավարը հերքել է տեղեկատվությունը, թե իր հարաբերությունները վարչապետի հետ լարված են, ինչն էլ կարող է Կարապետյանի հրաժարականի պատճառ դառնալ:

«Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը` իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Իշխանության ու կուսակցության մակարդակում մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, որն է նրանց ցանկությունը; Բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում և, մասնավորապես, մեր կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է»,- ասել է Սարգսյանը:-0-