Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Հայ–վրացական հարաբերությունների ամրապնդման հարցը չափազանց կարևոր է երկու կողմերի համար. փորձագետ

19.06.2014, 18:33
Հայ–վրացական հարաբերությունների ամրապնդման հարցը չափազանց կարևոր է երկու կողմերի համար, հայտարարեց Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Հայ–վրացական հարաբերությունների ամրապնդման հարցը չափազանց կարևոր է երկու կողմերի համար. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ–վրացական հարաբերությունների ամրապնդման հարցը չափազանց կարևոր է երկու կողմերի համար, հայտարարեց Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

«Դա պայմանավորված է նրանով, որ հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը` մեր երկրին անհրաժեշտ է Վրաստանի հետ համագործակցությունը։ Միաժամանակ Վրաստանը հայկական կողմի հետ լավ հարաբերությունների կարիք ունի, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է և կարող է նպաստել ռուս–վրացական հարաբերությունների կարգավորմանը»,– ասաց փորձագետը հինգշաբթի մամուլի ասուլիսում։

Բացի այդ, ըստ նրա, հաշվի առնելով, որ Հայաստանը մտադիր է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, դա կարող է որոշակի մարտահրավեր լինել Վրաստանի համար, ինչպես նաև շահավետ տնտեսական գործոն։ -0-