Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
419.81
RUB
4.7315
GEL
139.08
2026 թ. հունիսի 29, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀՀ գործող վարչապետը, հավանաբար, նոր պաշտոն կունենա ապրիլին

26.01.2018, 11:47
Հայաստանի գործող վարչապետ Կարեն Կարապետյանն ապրիլի 9-ից, հավանաբար, նոր պաշտոն կունենա։
ՀՀ գործող վարչապետը, հավանաբար, նոր պաշտոն կունենա ապրիլին

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գոր­ծող վարչապետ Կարեն Կարապետյանն ապրիլի 9-ից, հավանաբար, նոր պաշտոն կունենա։

Ինչպես հայտնում է «Ժամանակ» թերթը, նա կարող է փոխարինել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին:

«Միայն այն տարբերությամբ, որ եթե Գաբրիելյանը միջազգային տնտեսական ինտեգրման և տնտեսական բարեփոխումնե­րի նախարար է, Կարապետյա­նը կզբաղվի այդ միջազգայինի միայն ԵԱՏՄ-ական մասով, կլինի փոխվարչապետ ԵԱՏՄ գծով»,– գրում է թերթը։

Պարբերականի հաղորդմամբ, կառավարության նոր կառուց­վածքը նման հնարավորություն տալիս է։ -0-