Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանի նախագահի` Ավստրիա կատարած այցի շրջանակում մի շարք երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել

11.06.2014, 19:55
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Ավստրիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մի շարք երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահի` Ավստրիա կատարած այցի շրջանակում մի շարք երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Ավստրիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մի շարք երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում կայացել են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր են ստորագրվել, ասվում է հաղորդագրությունում։

Մասնավորապես՝ երկու երկրների նախագահները ստորագրել են Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և գործընկերության մասին հռչակագիրը, ապա նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիայի Հանրապետության գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի դաշնային նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համատեղ գործողությունների ծրագիրը», «ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը»:

Ստորագրվել է նաև երկու համաձայնագիր՝ «Արտահանման վարկային համաձայնագիր «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության և «Էռստե» բանկի միջև» և ևս երկու համաձայնագիր «ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վագներ Բիռո» ընկերության միջև՝ սարքավորումների մատակարարման մասին»:

Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին: Այնուհետև ի պատիվ պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի անունից տրվել է պաշտոնական ճաշ: -0-