Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Եթե ԱՄՆ–ն պատժամիջոցներ կիրառի, Ռուսաստանը ստիպված կլինի անցնել այլ արժույթների. Գլազև

04.03.2014, 13:11
Եթե ԱՄՆ–ն պատժամիջոցներ կիրառի, Ռուսաստանը ստիպված կլինի անցնել այլ արժույթների, ստեղծել սեփական վճարահաշվարկային համակարգը, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։
Եթե ԱՄՆ–ն պատժամիջոցներ կիրառի, Ռուսաստանը ստիպված կլինի անցնել այլ արժույթների. Գլազև
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Եթե ԱՄՆ–ն պատժամիջոցներ կիրառի, Ռուսաստանը ստիպված կլինի անցնել այլ արժույթների, ստեղծել սեփական վճարահաշվարկային համակարգը, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։

«Մենք ստիպված կլինենք անցնել այլ արժույթների, ստեղծել սեփական վճարահաշվարկային համակարգը։ Մենք առևտրատնտեսական հրաշալի հարաբերություններ ունենք Արևելքի և Հարավի մեր գործընկերների հետ, և մենք կկարողանանք ոչ միայն զրոյացնել մեր ֆինանսական կախվածությունը ԱՄՆ–ից, այլև այդ պատժամիջոցները շատ ձեռնտու կլինեն մեզ համար»,– ասել է Գլազևը։

Այս պահին ԱՄՆ սենատը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը։ Սենատում եվրոպական հարցերով ենթակոմիտեի նախագահ Քրիս Մերֆին հայտարարել է լրագրողների, որ սենատը կարող է պատժամիջոցներ սահմանել ռուսական բանկերի համար, սառեցնել ռուսական պետական հաստատությունների ակտիվները, ինչպես նաև` սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի քաղաքացիների համար։-0-