Рейтинг@Mail.ru
USD
367.97
EUR
426.7
RUB
5.1616
GEL
137.7
2026 թ. մայիսի 23, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Փաշինյանը «Լիդիան ինթերնեյշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը

06.09.2019, 19:29
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին։
Փաշինյանը «Լիդիան ինթերնեյշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին:–0–