Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Առաջիկա օրերին սպասվում է ջերմ և արևային եղանակ

23.11.2015, 10:16
Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա օրերին սպասվում է ջերմ  և արևային եղանակ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:

Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի զրոյից բարձր 14–17 աստիճանի սահմանում, իսկ գիշերային ժամերին` զրոյից բարձր 2–5 աստիճանի սահմանում։–0–