Рейтинг@Mail.ru
USD
367.79
EUR
421.01
RUB
4.7586
GEL
139.29
2026 թ. հուլիսի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

22.10.2019, 17:33
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 23 աստիճան:-0-