Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 1472 նոր դեպք, առողջացել է 1989 մարդ, մահացել է 41 մարդ. ԱՆ

14.11.2020, 13:44
Նոյեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 115855 դեպք, որոնցից 74105-ն` առողջացած, 1738-ը` մահվան ելքով
Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 1472 նոր դեպք, առողջացել է 1989 մարդ, մահացել է 41 մարդ. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 115855 դեպք, որոնցից 74105-ն` առողջացած, 1738-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39564 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 460606 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 3697 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1472 նոր դեպք: Ունենք 1989 առողջացած և 41 մահվան դեպք», – նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 448 է:–0–