Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 182 նոր դեպք, 142 մարդ առողջացել է, 7 մարդ` մահացել. ԱՆ

09.03.2021, 11:27
Մարտի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175198 դեպք, որոնցից 165096-ն` առողջացած, 3232-ը` մահվան ելքով
Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 182 նոր դեպք, 142 մարդ առողջացել է, 7 մարդ` մահացել. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175198 դեպք, որոնցից 165096-ն` առողջացած, 3232-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6038 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 755348 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1643 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 182 նոր դեպք: Ունենք 142 առողջացած և 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 832 է:–0–