Рейтинг@Mail.ru
USD
365.26
EUR
427.21
RUB
4.3489
GEL
139.87
2026 թ. օգոստոսի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

Արցախի նախագահը համագործակցության հարցեր է քննարկել ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակության անդամների հետ

01.07.2013, 15:44
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:
Արցախի նախագահը համագործակցության հարցեր է քննարկել ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակության անդամների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիս. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված
հարցեր:

Երկուստեք նշվել է երկու հայկական պետությունների միջեւ այս ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը եւ դրա համար բոլոր հնարավորությունների առկայությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը:-0-