Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Արցախի նախագահն առողջապահության նոր նախարար է նշանակել

21.12.2022, 11:57
Այս տարվա նոյեմբերի 23-ին Արցախի նախագահը պաշտոնանկ է արել 9 նախարարի, այդ թվում՝ առողջապահության նախարարության ղեկավար Միքայել Հայրիյանին
Արցախի նախագահն առողջապահության նոր նախարար է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Սամվել Ավետիսյանին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար նշանակելու մասին, հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Չորեքշաբթի ավելի վաղ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ սա առաջին նշանակումն է հանրապետության նոր կառավարությունում։

«Շատ շնորհակալ եմ պարոն Ավետիսյանին, որ եկել է Հայաստանից և միացել մեզ առողջապահության ոլորտը խթանելու համար»,- ասել է նա։

Այս տարվա նոյեմբերի 23-ին Արցախի նախագահը պաշտոնանկ է արել 9 նախարարի, այդ թվում՝ առողջապահության նախարարության ղեկավար Միքայել Հայրիյանին։ -0-