Рейтинг@Mail.ru
USD
376.92
EUR
444.01
RUB
4.9181
GEL
140.9
2026 թ. փետրվարի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ․ ավելի վաղ զբաղեցրել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնը

20.03.2025, 11:48
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է 2024 թվականի նոյեմբերի 20-ից Սասուն Խաչատրյանի հրաժարականից հետո
Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ․ ավելի վաղ զբաղեցրել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./ԱՌԿԱ/. Արթուր Նահապետյանը նշանակվել է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ 6 տարի ժամկետով։

Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի ՀՀ կառավարության նիստում։

Ավելի վաղ Նահապետյանը զբաղեցրել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է 2024 թվականի նոյեմբերի 20-ից Սասուն Խաչատրյանի հրաժարականից հետո։