Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Գերմանիայում կայանալիք բարեգործական համերգների հասույթը կօգտագործվի Գյումրու մանկատան կարիքները հոգալու նպատակով

15.10.2012, 19:25
Հոկտեմբերի 26-ին և 28-ին Գերմանիայի Համբուրգ և Հուրթ (Քյոլնի մերձակայք) քաղաքներում Ռազմիկ Ամյանը կունենա երկու բարեգործական մենահամերգ` նվիրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանին:
Գերմանիայում կայանալիք բարեգործական համերգների հասույթը կօգտագործվի Գյումրու մանկատան կարիքները հոգալու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 26-ին և 28-ին Գերմանիայի Համբուրգ և Հուրթ (Քյոլնի մերձակայք) քաղաքներում Ռազմիկ Ամյանը կունենա երկու բարեգործական մենահամերգ` նվիրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանին:

Այն իրականանում է հիմնադրամի Գերմանիայի հանձնախմբի նախաձեռնությամբ և 2012 թ-ի դրամահավաքի շրջանակում:

Համերգի հասույթը կուղղվի Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հետագա կարիքներին: Օգոստոսի 6-ին հիմնադրամը հանդիսավոր պայմաններում բացեց մանկատան հիմնանորոգված երկու մասնաշենքերը: --0-