Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Մեռելոցի օրերը 2013թ.-ին նույնպես ոչ աշխատանքային կլինեն

13.12.2012, 11:57
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել, որի համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տոներից յուրաքանչյուրին հաջորդող օրերը 2013թ.-ին ոչ աշխատանքային կլինեն:
Մեռելոցի օրերը 2013թ.-ին նույնպես ոչ աշխատանքային կլինեն
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել, որի համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տոներից յուրաքանչյուրին հաջորդող օրերը 2013թ.-ին ոչ աշխատանքային կլինեն:

Այսպիսով, երկուշաբթի օրերը՝ 2013թ.-ի ապրիլի 1-ը, հուլիսի 8-ը, օգոստոսի 19-ը և սեպտեմբերի 16-ը տեղափոխվել են շաբաթ օրեր՝ ապրիլի 13, հուլիսի 13, օգոստոսի 24 և սեպտեմբերի 28:

Մեռելոց հիշատակին նվիրված օրը հաջորդում է հայկական եկեղեցու հինգ գլխավոր տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց։

Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության որոշմամբ 2008թ.-ի հունիսի 16-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ։-0-