Рейтинг@Mail.ru
USD
366.54
EUR
416.39
RUB
4.661
GEL
139.6
2026 թ. հուլիսի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՊՆ-ն հայտնել է գործող թեժ գծի մասին, որով հնարավոր է ճշտել տվյալներ անհայտ կորած և գերեվարված զինծառայողների մասին

13.11.2020, 15:35

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան հայտնել է թեժ գծի գործարկման մասին Արցախում ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների մասին տվյալների ճշտման համար:

«Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման համար ձևավորված հանձնաժողովում գործում են թեժ գծի 81-35 և +374 12 28-89-80 հեռախոսահամարները»,- նշել է Ստեփանյանը:-0-