Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-14

Հայաստանը զբաղեցրել է 108–րդ տեղը Լոգիստիկայի արդյունավետության 2024 թվականի ինդեքսում

20.01.2025, 11:12
Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Լոգիստիկայի արդյունավետության ինդեքսը (Logistics Performance Index by Country, LPI) գնահատում է լոգիստիկայի ազգային համակարգերի արդյունավետությունը
Հայաստանը զբաղեցրել է 108–րդ տեղը Լոգիստիկայի արդյունավետության 2024 թվականի ինդեքսում

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը բարելավել է իր դիրքերը Լոգիստիկայի արդյունավետության 2024 թվականի ինդեքսում՝ 139 երկրների շարքում զբաղեցնելով 108-րդ տեղը։ Համաշխարհային բանկի կայքի տվյալների համաձայն՝ նախորդ վարկանիշում հանրապետությունը 140 երկրների շարքում 112-րդն էր։

Հայաստանի հարևաններից իրավիճակը հետևյալն է. թարմացված ցուցանիշով Վրաստանը 85-րդ տեղում է, Իրանը 123-րդ տեղում է, Թուրքիան՝ 39-րդ (Ադրբեջանը նշված չէ):

ԵԱՏՄ անդամ երկրներից լավագույն արդյունքն ունի Ղազախստանը՝ 80-րդ տեղ, որին հաջորդում են Բելառուսը՝ 82-րդ, Ռուսաստանը՝ 90-րդ, Ղրղզստանը՝ 128-րդ։

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Լոգիստիկայի արդյունավետության ինդեքսը (Logistics Performance Index by Country, LPI) գնահատում է լոգիստիկայի ազգային համակարգերի արդյունավետությունը՝ հիմնվելով վեց առանցքյաին ցուցանիշների վրա, այդ թվում՝ մաքսային ծառայությունների, ենթակառուցվածքների, միջազգային փոխադրումների որակը։