Рейтинг@Mail.ru
USD
396.71
EUR
409.96
RUB
3.9979
GEL
139.81
2025 թ. փետրվարի 5, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ֆինանսների նախարարը նշել է 2024թ․–ի 9 ամիսներին տնտեսական ակտիվության դրայվերներ դարձած ոլորտները

14.01.2025, 12:26
Նրա խոսքով, տարեսկզբից աճի բարձր տեմպերն աստիճանաբար նվազել են, սակայն մնացել են բարձր մակարդակի վրա
Ֆինանսների նախարարը նշել է 2024թ․–ի 9 ամիսներին տնտեսական ակտիվության դրայվերներ դարձած ոլորտները

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի հունվար-սեպտեմբերին 8,7 տոկոս տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է հիմնական ծառայությունների, առևտրի և արդյունաբերության ոլորտների աճով, ասաց հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, տարեսկզբից աճի բարձր տեմպերն աստիճանաբար նվազել են, սակայն մնացել են բարձր մակարդակի վրա։

«Ազդել են (տնտեսական ակտիվության վրա,խմբ.) ոսկերչական իրերի և հիմնական մետաղների արտադրության կտրուկ աճը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների սպառումն և տնտեսական գործունեությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ ԱՎԿ-ի՝ 2024 թվականի 9 ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 2,1 տրլն. դրամ (2023թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 12,6%-ով: Ներքին առևտրաշրջանառությյունը կազմել է 4,4 տրլն դրամ՝ 19,5% աճ, իսկ ծառայությունների ոլորտի ծավալը (առանց առևտրի) կազմել է 2,4 տրլն դրամ (5,9%-ի աճ)։