Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ էներգահամակարգի ընկերությունների պարտքերն աճում են ժամ առ ժամ. թերթ

04.03.2016, 13:45
Հայաստանի կառավարությունը հրապարակել է Համաշխարհային բանկի տրամադրած 30 մլն դոլարի վարկի ծախսերի ծրագիրը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
ՀՀ էներգահամակարգի ընկերությունների պարտքերն աճում են ժամ առ ժամ. թերթ

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հրապարակել է Համաշխարհային բանկի տրամադրած 30 մլն դոլարի վարկի ծախսերի ծրագիրը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Պարբերականը նշում է, որ շուրջ 70 տոկոսը կտրամադրվի Երևանի ՋԷԿ-ին, մնացած մասը` Հայկական ԱԷԿ-ին:

«Այդ ծրագրի որոշ կետեր պարզապես սահմռկեցուցիչ են: Պարզվում է, որ մեր էներգահամակարգի ձեռնարկությունները հսկայական պարտքեր են կուտակել իրենց գործունեության հետ որևէ կապ չունեցող պատճառներով։ Մասնավորապես, Երևանի ՋԷԿ-ը և Որոտանի կասկադը, լինելով ծայրահեղ ծանր Ֆինանսական դրության մեջ, մոտ 100 միլիոն դոլարի պարտքեր են տվել «Նաիրիտին» և Վանաձորի «Քիմպրոմին»», - գրում է թերթը։

Պարբերականը պարզաբանում է, որ կառավարությունը այս ընկերությունների անունով բարձր տոկոսներով վարկեր է ներգրավել և վճարել «Նաիրիտի» ու «Քիմպրոմի» աշխատակիցների աշխատավարձերը։ Ընդհանուր առմամբ` 100 միլիոն դոլար։

«Արդյոք այդ ամբողջ գումարը ուղղվե՞լ է նշված նպատակին, արդեն շատ դժվար է ասել։ Ու հիմա այդ 100 միլիոն դոլարի վրա ամեն օր, ամեն ժամ տոկոս է գալիս, միայն վերջին երկու ամիսների ընթացքում մոտ 600 հազար դոլարի տոկոս է «ֆռռացել» այդ վարկի վրա»,– գրում է թերթը։ -0-