Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Երևանում աշնանը կանցկացվի «Եվրասիական տնտեսական համաժողով 2024»-ը

19.08.2024, 12:44
Համաժողովի նպատակն է կատարելագործել համագործակցային կապերը Եվրասիական տարածքում
Երևանում աշնանը կանցկացվի «Եվրասիական տնտեսական համաժողով 2024»-ը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ «Եվրասիական տնտեսական համաժողով 2024»-ը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում։

ՀՀ փոխվարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ օգոստոսի 15–ին կայացել է համաժողովի կազմկոմիտեի առցանց նիստը։

Ինչպես նշվում է ԵԱՏՀ կայքում, այն նվիրված կլինի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Միության տասնամյա գործունեության արդյունքներին, զարգացման հեռանկարներին և առաջնահերթություններին։

Համաժողովի նպատակն է կատարելագործել համագործակցային կապերը Եվրասիական տարածքում։ Նախատեսվում է, որ դրան կմասնակցեն խոշոր, միջին և փոքր բիզնեսի, Միության երկրների պետական ​​մարմինների, ինչպես նաև երրորդ երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության զարգացմամբ։

Ծրագիրը ներառում է ավելի քան 30 միջոցառում, այդ թվում՝ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստ՝ «Թվայնացումը ժամանակակից իրողություններում՝ չորս ազատությունների ապահովման հրամայական» թեմայով։ Բանավեճերի ընթացքում անդամ երկրների և երրորդ երկրների փորձագետները կքննարկեն Միության ռազմավարական զարգացման նոր ուղղությունները։

Եվրասիական տնտեսական համաժողովը Միության ամենամյա գործարար միջոցառումն է տնտեսական ոլորտում։ Այն անցկացվում է հերթով՝ Միության մարմիններում նախագահող ԵԱՏՄ պետություններից մեկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի որոշման հիման վրա։ 2024 թվականին ԵԱՏՄ մարմինները նախագահելու է Հայաստանի Հանրապետությունը, կազմկոմիտեի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։