Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

ԱՆ-ն խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության բուժաշխատողի հանդեպ բռնության փաստը

03.02.2016, 14:42
ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը, հայտնում է գերատեսչության կայքը:
  ԱՆ-ն խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության բուժաշխատողի հանդեպ բռնության փաստը
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը, հայտնում է գերատեսչության կայքը:

«Բռնության ցանկացած դրսևորում ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը տվյալ պահին կարող է անհրաժեշտ լինել մեկ ուրիշին: Նման արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բուժանձնակազմին, այլև ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ»,-ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից նշեցին նաև, որ Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում տեղի ունեցած միջադեպից տուժած 53-ամյա բուժաշխատողը մարմնական վնասվածքներով` այդ թվում ոտքի կոտրվածք, տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա բուժօգնությունը, նախարարի հանձնարարությամբ, կկազմակերպվի պետական պատվերի շրջանակում: -0-