Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

ԱԽ քարտուղարն ԱՄՆ հետախուզական գործակալության տարածաշրջանային տնօրենի հետ անվտանգային հարցեր է քննարկել

02.10.2024, 15:14
Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորին
ԱԽ քարտուղարն ԱՄՆ հետախուզական գործակալության տարածաշրջանային տնօրենի հետ անվտանգային հարցեր է քննարկել

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորին, հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակը։

ԱԽ քարտուղարը ողջունել ու կարևորել է Պ.Պրայորի այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների սերտ համագործակցության արդյունքում ձևավորված փոխգործակցությունը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք օրակարգային հարցերի շուրջ և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ անվտանգային համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը նպատակաուղղված բարեփոխումները: 

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու շոշափել արտատարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող որոշ հարցեր: