Եվրահանձնաժողովի փոխնախագահը կայցելի Երևան՝ մասնակցելու ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը
06.09.2024,
16:06
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը սեպտեմբերի 9-ին կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը սեպտեմբերի 9-ին կայցելի Հայաստան։
Ինչպես նշվում է հանձնաժողովԱի պաշտոնական կայքում, նա Երևանում մասնակցելու է Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին:
Սխինասը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, արտգործնախարար Մհեր Գրիգորյանի հետ։
Սխինասը նաև ելույթ կունենա Երևանի պետական համալսարանում։