Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀՐԱՏԱՊ. հումանիտար հրադադար է հաստատվելու ղարաբաղյան հակամարտության գոտում. Լավրով

10.10.2020, 04:16
ՀՐԱՏԱՊ. հումանիտար հրադադար է հաստատվելու ղարաբաղյան հակամարտության գոտում. Լավրով
ՀՐԱՏԱՊ. հումանիտար հրադադար է հաստատվելու ղարաբաղյան հակամարտության գոտում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հումանիտար հրադադար է հաստատվելու ղարաբաղյան հակամարտության գոտում Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման արդյունքում։

«Հայտարարվում է հրադադար 2020թ.–ի հոկտեմբերի 10–ին ժամը 12։00–ից հումանիտար նպատակներով` ռազմագերիներին և պահվող այլ անձանց ու զոհերի մարմինները փոխանակելու համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ ու չափորոշիչներին համապատասխան», – հայտարարել է Լավրովը։ 

Հոկտեմբերի 8–ին հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ով կոչ է արել կողմերին դադարեցնել կրակը Արցախում` գերիներին փոխանակելու և զոհերի մարմինները տեղափոխելու համար։ Պուտինը նաև հրավիրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին Մոսկվա` հոկտեմբերի 9–ին խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։–0–