Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանն ու ՆԱՏՕ–ն քննարկում են համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները

04.10.2024, 15:33
ՆԱՏՕ–ի միջազգային ռազմական շտաբի պետը հանդիպել է ՀՀ ԳՇ պետի հետ
Հայաստանն ու ՆԱՏՕ–ն քննարկում են համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

Հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հնարավորություններին։ Մատնանշվել են համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները: 

Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, և կարծիքներ են փոխանակվել միջազգային ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ: