Рейтинг@Mail.ru
USD
368.63
EUR
431.78
RUB
5.0126
GEL
137.44
2026 թ. մայիսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Կրեմլ. Ադրբեջանի և Հայաստանի միջև ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքը շարունակվում է

20.10.2020, 18:17
Շարունակվում է աշխատանքը ռազմական բախումները դադարեցնելու և կարգավորման գործընթացը քաղաքական–դիվանագիտական հուն տեղափոխելու համար
Կրեմլ. Ադրբեջանի և Հայաստանի միջև ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի և Հայաստանի միջև ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքը շարունակվում է։

Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Շարունակվում է աշխատանքը ռազմական բախումները դադարեցնելու և կարգավորման գործընթացը քաղաքական–դիվանագիտական հուն տեղափոխելու համար։ Ավել բան չեմ կարող ասել», – հայտարարել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, նախապատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների այցը ՌԴ`կոնսենսուս որոնելու համար։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում պատրաստակամություն է հայտնել այցելել Մոսկվա` հանդիպելու Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի հետ` Ղարաբաղի հարցով բանակցություններ վարելու նպատակով։–0–