Рейтинг@Mail.ru
USD
367.29
EUR
419
RUB
4.7987
GEL
139.46
2026 թ. հուլիսի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր և համագործակցության խորացումը ԵԱՏՄ–ի շրջանակում

16.08.2024, 15:36
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը
Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր և համագործակցության խորացումը ԵԱՏՄ–ի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին: