ՊՆ. չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը (ՎԻԴԵՈ)
13.09.2022,
14:46
Ժամը 14։00–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ժամը 14։00–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստոբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը` 49–ը, արդեն հրապարակվել է հանրապետության վարչապետի կողմից։ Տվյալների լիարժեք ճշտումներից հետո ՊՆ–ն լիարժեք տեղեկություններ կհայտնի զոհերի և վիրավորների թվի մասին։
Ինչպես արդեն նշվել է, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում նույնպես վիրավորներ կան։
ՊՆ–ն մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական Տելեգրամ ալիքներում հրապարակվող տեսանյութերը` կապված հայ զինծառայողների հետ։ Դրանց վերաբերյալ նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ։–0–