Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Փաշինյանը հայտարարել է ուժերի առկայության մասին, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում

07.09.2022, 14:27
Փաշինյանը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ուժերի առկայության մասին, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում
Փաշինյանը հայտարարել է ուժերի առկայության մասին, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ուժերի առկայության մասին, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։

«Անվտանգության իմաստով գլխավոր մտավախություններն այն են, որ կան ուժեր, որոնք կարծում են, որ Ռուսաստանը, որը տարածաշրջանի անվտանգության առանցքային գործոնն է, չափազանց զբաղված է ուկրաինական թեմայով, և դա կարելի է օգտագործել որպես հարմար իրավիճակ իրադրությունն ապակայունացնելու համար», – հայտարարեց նա։

Փաշինյանը նշեց, որ կարող է զարմանալի թվալ այն, որ կան ուժեր, որոնք շատ էներգիա են ծախսում, որպեսզի Հայաստանին Մոսկվայում ներկայացնեն որպես արևմտամետ կառավարություն ունեցող երկիր, իսկ Եվրոպայում, Արևմուտքում` որպես չափազանց ռուսամետ։

«Ուրախ եմ, որ այդ հարցերով մենք սերտ երկխոսության մեջ ենք մեր գործընկերների հետ` փորձելով պարզաբանել մեր դիրքորոշումները միջազգային օրակարգի բոլոր հարցերի շուրջ։ Իհարկե, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ինչպես եղել, այնպես էլ մնում են ռազմավարական, դաշնակցային։ Հուսով եմ, որ այս գործոնն իսկապես կլինի առանցքային կայունության և խաղաղության համար մեր տարածաշրջանում», – ասաց ՀՀ վարչապետը։–0–