Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Պուտինը հրավիրել է Փաշինյանին և Ալիևին Ռուսաստան

14.10.2022, 12:11
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին անցկացնել հերթական եռակողմ գագաթնաժողովը
Պուտինը հրավիրել է Փաշինյանին և Ալիևին Ռուսաստան
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպել Ռուսաստանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Հաճույքով հրավիրում եմ և Ադրբեջանի առաջնորդին, և Հայաստանի վարչապետին։ Դուք կարող եք համաձայնեցնել ամսաթիվը, և ես հասկանում եմ, որ հիմա հետաքրքրվածություն կա հանդիպել Ռուսաստանում», – ասել է նա ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում նեղ կազմով հանդիպման ժամանակ։

Պուտինը նշել է, որ կարող է լինել ցանկացած քաղաք` Սոչի, Մոսկվա, Պետերբուրգ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին անցկացնել հերթական եռակողմ գագաթնաժողովը, առաջիկայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները։–0–