Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2026 թ. հունվարի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ՀԱՊԿ քարտուղարության, կազմակերպության անդամ-պետությունների նախարարությունների երկրորդ շտաբային բանակցությունները կանցկացվեն Հայաստանում մայիսի 22-25-ը

21.05.2012, 17:13
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 3-8-ը ՀՀ տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստն անցկացվել է  ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
ՀԱՊԿ քարտուղարության, կազմակերպության անդամ-պետությունների նախարարությունների երկրորդ շտաբային բանակցությունները կանցկացվեն Հայաստանում մայիսի 22-25-ը
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 3-8-ը ՀՀ տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստն անցկացվել է  ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Ինչպես տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդի գրասենյակից, խմբում ներգրավված ՀՀ զինված ուժերի, պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հանդես են եկել զորավարժության նախապատրաստման ուղղությամբ կատարած աշխատանքների ամփոփիչ զեկույցներով:

Նիստում արձանագրվել է, որ գերատեսչություններն իրենց մասով լիովին պատրաստ են զորավարժության անցկացումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

Քննարկվել են զորավարժության նախապատրաստման և անցկացմանն ուղղված հետագա միջոցառումները, մասնավորապես ս.թ. մայիսի 22-25-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ քարտուղարության, միացյալ շտաբի, Կազմակերպության անդամ-պետությունների նախարարությունների և գերատեսչությունների երկրորդ շտաբային բանակցությունների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Ի լրումն մի շարք այլ միջոցառումների, զորավարժությունը կազմակերպվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության  2012թ. ծրագրի շրջանակներում:    --0-